270 կգ քաշ ունեցող տղամարդը կրկնակի նիհարել է


03:44 , 26 հունվար, 2019

Միացյալ Նահանգներում 270 կգ քաշ ունեցող Ջասթին Մաքսվեյնը կորցրել է իր կշիռի գրեթե կեսը, երբ արդեն սկսել էր շնչահեղձ լինել և չէր կարողանում քայլել, հաղորդում է Daily Mail-ը:

Ջասթինը 27 տարեկան է և իր ճարպակալման համար մեղադրում է մորը, որը լքել է ընտանիքը, որբ տղան 5 տարեկան էր: Կինը թմրանյութեր է օգտագործել և կրկին Ջասթինի կյանքում հայտնվել է 10 տարեկանում:

Մոր հետ հազվադեպ հանդիպումները Մաքսվեյնի սթրեսի պատճառ հանդիսացան: 18 տարեկանում նա արդեն կշռում էր 150, իսկ 27-ում՝ 270 կիլոգրամ: Ջասթինը չէր կարողանում ավտոմեքենա վարել, գործնականում համարյա չէր քայլում և շնչահեղձ էր լինում: Ամերիկացին խոստովանել է, որ նա ինչ-որ պահի «արթնացել է ու հասկացել, թե որքան բարձիթողի վիճակում է իր կյանքը»:

Մաքսվեյնը դիմել է բժշկի և որոշել է գնալ վիրահատության՝ հեռացնելու համար ավելորդ ճարպն ու մաշկը: Նախքան վիրահատությունը, նա նիհարել է 50 կիլոգրամով և կարողացել է ինքնուրույն հասնել կլինիկա:

Վիրահատությունից և սննդակարգից հետո նա նիհարել է 160 կիլոգրամով և այդ փաստը նշել մարմնին դաջվածք անելով: