Մադուրոն Թրամփին Միացյալ Նահանգներում «ուղևոր» է անվանել


01:42 , 26 հունվար, 2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգներում ընդամենը «ուղևոր» է, հաղորդում է RT-ն:

Նա նաև ընդգծել է, որ պետությունից ավելի շատ ակնկալիքներ ունի:

«Եթե Թրամփը վերջ դներ իմ երկրի նկատմամբ Օբամայի վարած քաղաքականությանը, ես կարող էի ներել նրան և նրա հետ երկխոսության գնալ: Բայց ինձ թվում է, դա քիչ հավանական է», – ասել է Մադուրոն:

Վենեսուելայի նախագահը հավելել է, որ պատրաստ է պահպանել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ին նավթ վաճառելու շարունակականության պատրաստակամության մասին: