Բարձր ինտելեկտ ունենալու 5 նշան


07:10 , 26 հունվար, 2019

Ամեն օր գիտնականները մարդկային գիտելիքների ոլորտում հարյուրավոր ուսումնասիրություններ և փորձեր են անում, քանի որ երբեք չես իմանա, թե ինչպիսի արդյունք կարող ես ստանալ և ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ։

Այսօր ամենաարդիական թեմաներից մեկը մարդկային ինտելեկտն է, և արդեն մի շարք հետազոտություններ են իրականացվել, որոնք թույլ կտան գնահատել մարդու խելքը՝ հիմնվելով արտաքին տեսքի վրա։ Թվում է, թե այս երկուսը չպետք է կապված լինեն միմյանց, սակայն գիտնականներն այլ կարծիք ունեն։

Միայնություն

Նորման Լիի և Սատոշի Կանազավիի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խելացի մարդիկ նախընտրում են միայնակ մնալ։ Լավ ժամանակ անցկացնելու համար աղմկոտ միջավայր հարկավոր չէ, իսկ շփումը հաճախ ոչ թե հաճույքի, այլ հոգնածության պատճառ է դառնում։ Ավելին՝ ինտելեկտուալ անհատներն ավելի շատ նախընտրում են իրենք իրենց հետ խոսել։

Ընթերցանություն

Բրիտանացի գիտնականներ Ստյուարտ Ջ. Ռիչին, Թիմոթի Կ. Բեյթսը և Ռոբերտ Պլոմին հայտնաբերել են, որ հենց ընթերցանությունն է երեխաներին խելացի դարձնում։ Վաղ հասակում կարդալ են սովորում միայն խելացի երեխաները, այնուհետև գրքերը ձևավորում են նրանց աշխարհայացքը։

Հասակ

Փրիսթոնյան համալսարանի հետազոտողներ Էնն Քեյսը և Քրիստինա Պակսոնն ապացուցել են, որ բարձրահասակ երեխաները թեստերից ավելի բարձր միավորներ են ստանում, իսկ հետագայում էլ ավելի շատ գումար են վաստակում։ Սա դրսևորվում է վաղ հասակից։ Իրենց տարեկիցներից ավելի շատ հասակ ունեցող երեքամյա երեխաններն ինտելեկտուալ թեստերում ավելի լավ արդյունք են ցույց տալիս։

Երաժշտություն

Գլեն Շիլենբերգի ուսումնասիրութունները ցույց են տվել, որ վոկալով կամ ստեղնային գործիքներով զբաղվող երեխաներն IQ-ի ավելի բարձր մակարդակ ունեն, քան թատերական խմբակներ այցելողները կամ ոչնչով չզբաղվողները։

Սպորտ

Այն մարդիկ, ովքեր սպորտի փոխարեն նախընտրում են ժամանակն ավելի հանգիստ անցկացնել կամ ինտելեկտուալ աշխատանքը գերադասում են ֆիզիկականից, ավելի բարձր IQ ունեն։ Այսպիսի մարդիկ ավելի շատ նախընտրում են նստակյացություն, ինչպես նաև մտավոր ծանրաբեռնվածություն։