Չակ Նորիսը կգլխավորի Չակ Նորիսների մրցավազքը


04:08 , 26 հունվար, 2019

Դերասան Չակ Նորիսը կգլխավորի մրցավազք, որի մասնակիցները լինելու են իր կրկնորդները։

Միջոցառումը տեղի է ունենալու Տեխասում մայիսի 4-ին։ Հյուրերին տրամադրելու են աքսեսուարներ, որոնց օգնությամբ նրանք նմանվելու են դերասանին։ Ցանկացողները կարող են սռեղծել իրենց սեփական կոստյումը։ Մրցավազքի արդյունքում ընտրլու են «Լավագույն տղամարդ Չակ Նորիսին» և «Լավագույն կին Չակ Նորիսին»։ 12-ից փոքր տարիք ունեցող երեխաների համար նախատեսված է այլ մրցանակ։

Դերասանը բացելու է մրցավազքը, ինչպես նաև վերջում դիմավորելու է բոլոր մասնակիցներին։ Կազմակերպիչները ընդգծել են, որ իրենք պատասխանատվություն չեն կրելու այն վնասվածքների համար, որոնք մասնակիցները կարող են ստանալ Չակ Նորրիսի հետ շփվելիս։

Նշվում է, որ միջոցառման նպատակը Չակ Նորիսի նման հագնվածների ռեկորդ սահմանելն է։ Մրցավազքից հետո նախատեսվում է խնջույք, որտեղ հյուրերին կհյուրասիրեն գարեջուր և աստղի սիրելի խորտիկները։