Ֆիզկուլտուրայի ուսուցչուհին և նրա ամուսինն արդեն 8 տարի է՝ ապրում են վայրի բնության մեջ (Photo)


03:10 , 26 հունվար, 2019

Արդեն 8 տարի է՝ ֆիզկուլտուրայի 34-ամյա ուսուցչուհի Միրիամ Լենսվուդը և նրա 64-ամյա ամուսին Փիթերն ապրում են վայրի բնության մեջ։ Նրանք վաճառել են իրենց ողջ ունեցվածքը և 5 տարի ապրել են Նոր Զելանդիայի անապատում, այնուհետև սկսել են ոտքով ճանապարհորդել։ Նրանք ապրում են վրանի մեջ և որս են անում, իսկ շամպունի փոխարեն օգտագործում են մեզ։

Նրանց խնայողությունները և Միրիամի հեղինակած գրքի հոնորարները բավական են, որպեսզի նրանք անհոգ կյանք ապրեն։ Զույգը հիացած է վայրի բնությամբ և չի պլանավորում վերադառնալ քաղաքակիրթ աշխարհ։