Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել


19:02 , 25 հունվար, 2019
Այսօր ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Վարույթի վերջնարդյունքի եւ կայացված որոշման մասին լրացուցիչ կտեղեկացնենք։