Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ տղայի «Bentley»-ն տեղափոխվեց «գայի պլաշադկա»


22:46 , 7 հունիս, 2013

Այսօր՝ հունիսի 7-ին, ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ աշխատակիցների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ Արայիկ Մեխակյանի վարած «Bentley» մակնիշի 20 UU 888 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մեխակյանը ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ տղան է, իսկ նրա նկատմամբ ՃՈ տեսուչի կողմից կազմվել է վարչական ակտ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի