Սորոսը Չինաստանի առաջնորդին բաց հասարակությունների «գլխավոր թշնամի» է հայտարարել


21:15 , 25 հունվար, 2019

Ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսը Դավոսում տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը «բաց հասարակությունների ամենավտանգավոր թշնամին է», հաղորդում է South China Morning Post-ը:

Սորոսն ընդգծել է, որ Չինաստանը միակ ավտորիտար ռեժիմը չէ աշխարհում, սակայն նրա կարծիքով՝ հենց նա է «ամենաուժեղը, հարուստը և ամենազարգացածը՝ տեխնոլոգիական տեսանկյունից»: Նա նշել է, որ արհեստական ինտելեկտի ոլորտում չինական մշակումները «ավտորիտար ռեժիմին օգնում են առավելություն ստանալ»:

«Մենք պետք է հույսեր կապենք չինացի ժողովրդի հետ, հատկապես գործնական հանրության և քաղաքական վերնախավի»,- եզրափակել է Սորոսը: