Լոնդոնի աճուրդում Լենինի դիմանկարները վաճառվել են 62.5 հազար և 84.6 հազար դոլարով


20:00 , 25 հունվար, 2019

Մեծ Բրիտանիայի աճուրդում վաճառել են Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի դիմանկարները: Այս մասին ասվում է Phillips աճուրդի տան հայտարարությունում:

Երկու դիմանկարները Էնդի Ուորհոլը նկարել է 1987-ին: «Կարմիր Լենին» գործը գնել են 62.5 հազար դոլարով, իսկ «Սև Լենինը»՝ 84.6 հազար դոլարով:

Պետք է նշել, որ աճուրդի ժամանակ վաճառվել է նկարչի ևս երկու աշխատանք՝ «Ապստամբը՝ առանց պատճառների» և «Բեթհովենը»: Դրանցից յուրաքանչյուրը վաճառվել է 71.6 հազար դոլարով: