Զոհրաբ Եգանյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական


16:45 , 25 հունվար, 2019

Զոհրաբ Եգանյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եգանյանը։

Եգանյանը տարբեր տարիներին զբաղեցրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի քարտուղարի, Կրթության և գիտության նախարարության խոսնակի, Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանի խորհրդականի պաշտոնները։