21:30 , 25 հունվար, 2019Համացանցում ակտիվորեն սկսել են քննարկել Արաբական Էմիրությունների օդնավակայանի ադամանդներով պատված օդանավը:
Այս օդային հրաշքը շատ նման է Boeing 777-ին, իսկ ավիաընկերության ինստագրամյան էջում այն անվանել են Emirates Bling 777: Լուսանկարի հեղինակը Սառա Շակլինն է: Այն ավելի քան 3 միլիոն լայք է հավաքել:

Հետևորդների մեծ մասը մեղադրել է ընկերությանը ցուցամոլության մեջ, իսկ մի քանիսն էլ բողոքել են դրա քաշից:
Սակայն պարզվել է, որ լուսանկարիչն այն ֆոտոշոփի միջոցով է ստեղծել, իսկ օդանավակայանի ղեկավարությանն այն շատ է դուր եկել, լուսանկարը տեղադրվել է նրանց պաշտոնական էջում: