Մամուլի ազատության դեմ կազմակերպված արշավ է սկսվել


15:30 , 25 հունվար, 2019
Մամուլի ազատության դեմ սկսվել է կազմակերպված արշավ՝ հայտնի մասնակիցներով ու ակնհայտ նպատակով։ Իրականում եղած օրենսդրությունն էլ է բավարար կոնկրետ անձին ու կոնկրետ կազմակերպությանը վնասած կեղծ տեղեկատվության համար պատժելու համար։ Բայց չէ, նախկին լրագրողները, որոնք վայրկենաբար դարձան ազգով մտահոգ քաղաքական գործիչներ, ուզում են արտադատարանական մեխանիզմներ ստեղծել, միգուցե նաեւ վերականգնել գրաքննությունն ու հավատաքննությունը։