ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին՝ ապահովել 2008-ի մարտի գործերով հետաքննությունների ժամանակ Կոնվենցիայի պահպանումը


12:00 , 25 հունվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում նախօրեին ընդունվեց Վեհաժողովի մոնիտորինգային ընթացակարգերի ու դրանց ժամանակավոր վերանայման մասին բանաձև, որի զեկուցողն էր բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը։

Բանաձևում վեհաժողովը դիտարկում է ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող երկրների առաջընթացը 2018թ.-ին ու մի շարք գնահատականներ է տրվում երկրների կատարած առաջընթացին։

Վեհաժողովը ողջունում է տեղի ունեցած առաջընթացը երկրներում, նշում մարտահրավերները կամ մտահոգություն հայտնում՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկություններ։

Վեհաժողովը ողջունում է Հայաստանում իշխանության խաղաղ փոփոխության կարողությունը՝ նոր Սահմանադրության դրույթներին համապատասխան։

Վեհաժողովը նաև կոչ է անում մոնիտորինգի տակ գտնվող երկրներին՝ ջանքեր գործադրել՝ անդամակցության պարտավորությունների ամբողջական իրականացման ու պոստմոնիտորինգային ընթացակարգին անցնելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ