22:06 , 7 հունիս, 2013Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան – Մալթա խաղը:
Հանդիպման 8-րդ րոպեին հոյւրերն անսպասելիորեն բացեցին հանդիպման հաշիվը: Մալթայի ազգային հավաքականի կազմում խփած գոլով աչքի ընկավ թիմի ավագ Միքայել Միֆսուդը:
Երկու խաղակեսերում էլ մեր ֆուտբոլիստները հաշվի հավասարակշռությունը վերականգնելու լավ հնարավորություններ ունեին, բայց գրոհի եզրափակիչ հատվածում պակասում էր սրությունը:
Այսպիսով՝ մեր հավաքականը 5-րդ խաղում կրեց 4-րդ պարտությունը և Մալթայի հավաքականի հետ վաստակած 3 միավորով եզրափակում է B խմբի աղյուսակը:
Հայաստան – Մալթա՝ 0:1
0:1 Միֆսուդ (8՛)