Ամենանրբահամ տորթերից մեկը, որն արժե պատրաստել, համտեսել ու հյուրասիրել


08:46 , 25 հունվար, 2019

Բաղադրիչներ

  • կակաոյի փոշի - 3 ճ/գ
  • ալյուր - 1 բաժակ
  • ձու - 2 հատ
  • կարագ - 50 գ
  • շաքարավազ - 300 գ
  • սոդա - 0.5 թ/գ
  • թթվասեր - 600 գ

Պատրաստման եղանակը

Ալյուրն ու սոդան անցկացնում ենք մաղով, իսկ հետո զգուշորեն խառնում ենք: Ձուն հարում ենք 1 պտղունց աղով, ավելացնում ենք շաքարավազն ու շարունակում ենք հարել:
տորթ-3
Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու շարունակում ենք խառնել:
տորթ-4
300 գ թթվասերն ավելացնում ենք խմորային զանգվածին և խառնում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված:
տորթ-5
Ձևամանը պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորի մի մասը:
տորթ-6
Խմորի մյուս մասին ավելացնում ենք կակաոյի փոշին, խառնում ու լցնում ենք մյուս ձևամանի մեջ:
տորթ-7
Խմորաշերտերը թխում ենք 20 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Քանի դեռ խմորաշերտերը ջեռոցում են, պատրատում ենք կրեմը, որի համար երկու բաղադրիչները՝ թթվասերն ու շաքարավազը, լավ հարում ենք:
տորթ-8
Արդեն պատրաստ խմորաշերտերը հանում ենք ձևամաններից, դնում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի մեջ, որի արդյունքում ստացվում են փափուկ ու խոնավ բիսկվիթներ:
Շոկոլադե խմորաշերտը պատում ենք կրեմով, դնում ենք երկրորդ շերտն ու կրեմապատում:
տորթ-9
Տորթը զարդարում ենք, ըստ ցանկության, սպիտակ ու սև շոկոլադով:
տորթ-10
Համեղ տորթը պատրաստ է: Վայելում ենք:
տորթ-11