10 տարի առաջ կորած կատուն հայտնաբերվել է հարևանի տանը


05:10 , 25 հունվար, 2019

Լիլի անունով կատվին հայտնաբերել են հարևան տանը նրա անհետանալուց շուրջ 10 տարի անց։

Անգլիական Դրիֆիլդ քաղաքի 30-ամյա բնակիչ Ալեքս Էլիոթը 2009 թվականին կորցրել էր իր Լիլի անունով կատվին։ Ամբողջ ընտանիքը փորձում էր գտնել կենդանուն, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ Էլիոթը ենթադրում է, որ կատուն վրաերթի է ենթարկվել և համակերպվում է այդ մտքի հետ։

2 շաբաթ առաջ՝ Լիլի կորելուց շուրջ 10 տարի անց, Էլիոթին է զանգահարում անասնաբույժը և հայտնում, որ իր կատուն ողջ է։ Ինչպես պարզվում է, տղամարդը, ով ապրում է 400 մետր հեռավորության վրա, վերցրել է կատվին և խնամել։

Ինչպես պատմում է կինը, կատվին պահած տղամարդը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում ապրել կատվի հետ։ Այդ ժամանակ Տնային կենդանիներին բռնություններից պաշտպանող կազմակերպությունը վերցրել է կենդանուն և տարել անասնաբույժի մոտ։ Այնտեղ տեսել են, որ կենդանին չիպավորված է, որի օգնությամբ էլ կարողացել են գտնել իսկական տիրոջը։

Էլիոթի խոսքերով՝ Լիլին գտնվում էր գերազանց վիճակում, չնայած որ տղամարդը հազվադեպ է սանրել նրան, ինչը պարզ երևացել է կատվի տեսքից։

Սա կենդանի վերադարձնելու առաջին դեպքը չէ։ 2018 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի բնակչուհին ծախսել է շուրջ 13 տարի իր անհետացած կատվին գտնելու համար և վերջում գտել է նրան։ Կատվին հայտնաբերել են տնից 64 կմ հեռավորության վրա։