ԱՄՆ-ն պատրաստ է Վենեսուելային 20 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրել


00:30 , 25 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ը  պատրաստ է  20 մլն  դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Վենեսուելային, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն : Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդ օգնության միջոցով հնարավոր կլինի մասնակիորեն լրացնել սննդի ու դեղամիջոցների պակասը:

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր ղեկավար: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ճանաչում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ում նրանք չեն համարում երկրի օրինական ղեկավար, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ:

Վենեսուելայի պաշտպանության նախարարը կատարվածն անվանել է երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում: