Երբ ամենուր խոսվում է գրիպի մասին և կոչ արվում, որ հիվանդ երեխաները չհաճախեն ուսհաստատություն, ապա ինչո՞ւ են բացակաները հաշվում


20:22 , 24 հունվար, 2019

Մի բան չեմ հասկանում, գուցե ԿԳ նախարարը պարզաբանի։

Երբ ամենուր խոսվում է գրիպի մասին և կոչ արվում, որ հիվանդ երեխաները չհաճախեն ուսհաստատություն, ապա ինչո՞ւ են բացակաները հաշվում։

Անպայման բացակա են դնում՝ նշելով հարգելի, սակայն տարեվերջին դա հաշվում են որպես բացակայության քանակ ու երեխային վերաքննության թողնում։ 

Խեղճ երեխեքը չգիտեն՝ հիվանդ գնան դասի, թե՞ մնան, ապաքինվեն։ 

Վերանայել է պետք, հակառակ դեպքում աշակերտների մի զգալի զանգված ստիպված պիտի լինի վերաքննության պատրաստվել։ Իսկ ավարտական դասարանում սովորող աշակերտների համար դա կրկնակի դժվարություն է։ 
Վերջապես էս երկիրը էս երեխաների թշնամին չէ։