Ծանր դրության մեջ հայտնված դերասանի կոչին արձագանքել է միայն Ծառուկյանը, Փաշինյանից «ձեն-ձուն» չկա (Video)


18:50 , 24 հունվար, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Դերասան Վլադիմիր Կոստանյանը վարկերի չմարած տույժ-տուգանքների պատճառով կանգնած է բնակարանը կորցնելու խնդրի առաջ։ Նա օրերս ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։ Վերջինս արձագանքել է դերասանի խոսքին, մինչդեռ, ըստ Վ. Կոստանյանի, վարչապետից կամ աշխատակազմից որևէ արձագանք խնդրին չի եղել։ SHAMSHYAN.com-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ։

Հ․Գ․ Դերասանին օգնելու նպատակով բացվել են հաշվեհամարներ՝

1570050966130101 USD

1570050966130100 AMD/RUB/ Euro

Հաշվեհամարները բացված են դերասանի կնոջ անունով՝ Խոստիկյան Կարինե Գուրգենի, Ameria բանկում։