Կինը որոշել է ամուսնանալ ծածկոցի հետ


23:00 , 24 հունվար, 2019

Բրիտանիայի Էքսետեր քաղաքի բնակչուհին մտադիր է «ամուսնանալ ծածկոցի» հետ՝ տեղեկացնում է Metro-ն։

«Ծածկոցը միշտ ինձ օգնության է հասել հարմար պահին և հրաշալիորեն գրկախառնվում է։ Ես նրան շատ եմ սիրում և հրավիրում եմ բոլորին ներկա լինելու իմ կյանքի ամենահավատարիմ ընկերոջ հետ իմ միությանը»,- ասել է 49-ամյա Պասկալ Սելիքը։

Հանդիսավոր արարողությունը նշանակված է փետրվարի 10-ին։ Կինը մտադիր է ներկայանալ փափուկ հողաթափերով և գիշերազգեստով։ Հյուրերին նույնպես խորհուրդ է տալիս ներկայանալ նույն կերպ։