Հռոմի պապը կոչ է արել սոցկայքերի օգտատերերին օրինակ վերցնել քրիստոնեական համայնքներից


17:20 , 24 հունվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կրկին անդրադարձել է սոցցանցերի ֆենոմենին՝ կոչ անելով օգտատերերին, առաջին հերթին երիտասարդներին, առաջնորդվել քրիստոնեական համայնքների կյանքով։  Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ սոցիալական կայքը, մի կողմից ծառայում է նրան, որպեսզի ավելի ամուր կապի մարդկանց, մարդիկ միմյանց օգնեն, բայց մյուս կողմից օգտագործվում է քաղաքական կամ տնտեսական  պլանում օգուտ ստանալու նպատակով՝ առանց հարգելու անձը կամ նրա իրավունքները։

Հռոմի պապի խոսքով, համացանցի առավել երիտասարդ օգտատերերից յուրաքանյուր չորրորդն իր հասակակցի կողմից սոցիալական կայքում ենթարկվում է ագրեսիվ ճնշման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ