«Ժողովուրդ». ՀՀ պետբյուջեից ՄԻԵԴ վճռով «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 118 հազար եվրո կվճարվի
10:20 , 24 հունվար, 2019
«Նախկին իշխանությունների իրավական անարդարությունների հետևանքով ՀՀ պետական բյուջեից հերթական գումարն է վճարվելու այդ ապօրինությունների հերթական զոհին:
ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը կհատկացնի 118 հազար եվրո: Նշված գումարը պետք է վճարվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշմամբ սահմանված արդարացի հատուցման համար:
Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքի օտարումը և դրան հաջորդող գործի դատական քննությունը իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երաշխիքների խախտմամբ:
Բացի այդ, դիմումատուները պնդել են, որ խախտվել է դատարանի մատչելիության իրենց իրավունքը գույքի օտարման վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումները բողոքարկելու առնչությամբ:
Նրանք նաև պահանջել են 874 հազար 974 եվրո որպես նյութական վնասի և 3 հազար 301 եվրո՝ կրած ծախսերի փոխհատուցում:
Անհիմն համարելով ներկայացված պահանջը՝ Կառավարությունը միակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 հազար եվրո՝ որպես արդարացի փոխհատուցում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: