Մեծերի կյանքից. Արամ Խաչատրյանն ու սկսնակ կոմպոզիտորը


17:56 , 7 հունիս, 2013

Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ: