Որքա՞ն հաճախ է պետք լվանալ գլուխը, որպեսզի մազերը չճարպակալեն


01:14 , 24 հունվար, 2019

Ինչո՞ւ են մազերը  ճարպակալում

Պատճառը մաշկի մեջ գտնվող ճարպային գեղձերն են։ Մեկ օրվա ընթացքում նրանք արտադրում են ավելի քան 20 գ ճարպ։ Այն ներթափանցում է մազերի մեջ և պահպանում է չորացումից։

Երկու կարևոր երևույթ, որոնք հարկավոր է հիշել․

Որքա՞ն հաճախ է հարկավոր լվանալ մազերը

Դերմատոլոգ Պարադի Միրմիրանին որպես այս հարցի պատասխան նշում է, որ բոլոր մարդկանց համար միանման լուծում գոյություն չուն, սակայն գոյություն ունի մեկ ճշմարտություն, որն առանց բացառությունների վերաբերում է բոլորին։

Պետք չէ մազերը լվանալ ամեն օր։

Գլխի հաճախակի լվացումը մի շարք վնասներ կարող է հասցնել։ Պարադոքս է, սակայն այն մարդիկ, ովքեր հաճախ են լվանում իրենց գլուխը, բախվում են մի խնդրի, որի դեպքում ճարպային գեղձերն ավելի շատ են սկսում ճարպ արտադրել։ Օրգանիզմը տանել չի կարողանում այսքան շատ միջամտությունները և փորձում է վերականգնել կորուստները։

Ահա երեք գործոն, որոնք հարկավոր է հաշվի առնել գլխավոր հարցին պատասխանելու համար․

Լավագույն պատասխանը, որը կհամապատասխանի մարդկանց մեծ մասին, այն է, որ գլուխը հարկավոր է լվանալ երեք օրը մեկ։

Ամեն օր մազերը լվացող մարդիկ այս պատասխանը չափից դուրս ծայրահեղական կարող են համարել, սակայն բավական է մի քանի շաբաթ հետևել նոր գրաֆիկին, և ճարպագեղձերի աշխատանքը միանգամից կկարգավորվի, և նրանք ավելի քիչ ճարպ կարտադրեն։