Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայում շարունակում են ձերբակալել քաղաքացիների, որոնք սոցցանցերում իշխանության հասցեին քննադատական գրառումներ են կատարել:
Ըստ DHA-ի` ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Բիթլիս և Էրզինջան (Խարբերդ) նահանգներում ձերբակալվել է 9 մարդ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության օգտին քարոզչություն անելու և Թուրքիայի նախագահին վիրավորող գրառում անելու համար: