Չինաստանում հավատարիմ շունը շտապօգնության մեքենային տարել է դեպի այն վայրը, որտեղ անգիտակից ընկած է եղել իր տերը


21:20 , 23 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Չինաստանում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը շտապօգնության մեքենային տարել է դեպի այն վայրը, որտեղ անգիտակից ընկած է եղել իր տերը, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ շան տերը հարևանի տան շրջակայքում՝ նեղ նրբանցքում, շշեր հավաքելիս ուշաթափվել ու ընկել է: Տեղի բնակիչները շտապօգնություն են կանչել:

Շունը փողոցի մեջտեղում սպասել է շտապօգնության մեքենային, ապա նրանց առաջնորդել դեպի այն նրբանցքը, որտեղ գտնվել է անգիտակից տերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ