Եվրահանձնաժողովը 570 մլն եվրոյով տուգանել է Mastercard-ին


22:15 , 23 հունվար, 2019

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 570,57 միլիոն եվրոյով տուգանել Է Mastercard վճարային համակարգին Եվրամիության անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի չարաշահման պատճառով: Այս մասին ասված է ԵՀ-ի՝ հունվարի 22-ին տարածած հայտարարության մեջ:

«Եվրահանձնաժողովը 570,566 միլիոն եվրոյով տուգանել է Mastercard վճարային համակարգին շուկայում գերիշխող դիրքի չարաշահման և Եվրոպայի միասնական շուկայի ներսում անդրսահմանային վճարումների այլընտրական և ավելի շահավետ ծառայություններից օգտվելու՝ եվրոպական գործարարության հնարավոությունների սահմանափակման համար»,- ասվում է հայտարարության մեջ։