Էն Հեթուեյը 18 տարով հրաժարվել է ալկոհոլից


22:00 , 23 հունվար, 2019

Օրերս 36-ամյա հոլիվուդյան դերասանուհի Էն Հեթուեյը դարձել է Էլեն Դեջեներեսի շոուի հերթական թողարկման հյուրը, որտեղ անսպասելի խոստովանություն է արել. աստղը որոշել է հրաժարվել ալկոհոլից: Նման որոշում նա կայացրել է իր ընկեր և «Գայթակղության ծով» ֆիլմի գործընկեր Մեթյու Մաքոնահի տանը հյուրընկալվելուց հետո: Ամբողջ գիշեր Էնն ու ամուսինը՝ Ադամ Շուլմանը և Մեթյուն ու նրա կինը՝ Կամիլան ռոմ են խմել և զրուցել: Դերասանուհին խոստովանել է, որ դրանից հետո, առավոտյան, սարսափելի խումհարային վիճակում է եղել:

«Ես դադարեցրել եմ ալկոհոլի օգտագործումը դեռ աշնանից և որոշել եմ չխմել հաջորդ 18 տարիների ընթացքում: Ես չեմ ուզում խմել, քանի դեռ որդիս ինձ հետ է ապրում: Ինձ դա դուր չի գալիս, իսկ որդիս հիմա այն տարիքում է, երբ առավոտյան իմ ներկայությունը նրա համար կարևոր է:

Մի անգամ, երբ ես նրան մանկապարտեզ էի տեղափոխում, ես ղեկին չէի, ահավոր խումհարային վիճակում էի և դա բավական էր նման որոշման համար»,- բացատրել է Հեթուեյը: