ԱՄՆ-ին խանգարում է աշխարհում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը


20:00 , 23 հունվար, 2019

Աշխարհում ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի փորձերը կարող են հակասության մեջ մտնլ ԱՄՆ-ի նպատակների հետ: Այս մասին ասվում է հետախուզության ոլորտում ԱՄՆ-ի ազգային ռազմավարությունում, որը հրապարակվել է չորեքշաբթի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթուղթը բաղկացած է 36 էջից: Դրանում ասվում է, թե ամերիկյան հատուկ ծառայությունները սպասում են, որ ՌԴ-ն կփորձի ուժեղացնել իր ազդեցությունն ու իշխանությունը, ինչը հակասում է շատ տարածաշրջաններում Վաշինգտոնի առաջնահերթություններին:

Չինաստանը ևս ԱՄՆ-ի համար սպառնալիք է համարվում: Պատճառը զինված ուժերի մոդեռնիզացումն է և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկրի գերիշխող դիրք գրավելու ձգտումը: