Նիագարայի ջրվեժը սառչել է ցրտերի պատճառով


19:00 , 23 հունվար, 2019

ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում մոլեգնած ձմեռային փոթորիկը երկրի հյուսիս-արևելք է տեղափոխվել՝ այն սառցարանի վերածելով, հաղորդում է CNN-ը: Հենց դա է մասնակիորեն դադարեցրել Նիագարայի ջրվեժի ջրերի գահավիժումը`այն սառույցի վերածելով:

«Այնքան ցուրտ է, որ Նիագարայի ջրվեժի հատվածները, որոնք սովորաբար գահավիժում են, սառչել են, և զբոսաշրջիկները հիացած են տպավորիչ տեսարաններով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ջրվեժ այցելած Instagram-ի օգտատերերից մեկը գրել է, որ այնտեղ արևը երևացել է ընդամենը 15 րոպե: Նշվում է, որ ջերմաստիճանը -25 էր՝ ըստ Ցելսիուսի: