Վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի


16:46 , 23 հունվար, 2019

Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ալիևի հետ հանդիպման մասին:

Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ:

Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր ռազմավարությունը՝ փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով:

Ավելի լավ է՝ լռեր...