Գեներալ Մանվելի մերձավորների փաթեթավորման բիզնեսը դուրս է եկել օդանավակայանից ու «գրավել» մայթերը


17:00 , 23 հունվար, 2019

Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ և խոշոր չափի յուրացման համար մեղադրվող Մանվել Գրիգորյանի մերձավորներին պատկանող ուղեբեռի փաթեթավորման բիզնեսը «Զվարթնոց» օդանավակայանի նախասրահից տեղափոխվել է դուրս ու «գրավել» օդանավակայան տանող ճանապարհը։

Հայաստանից մեկնող քաղաքացիների ուղեբեռի փաթեթավորումը նախկինում իրականացվել է միայն օդանավակայանի սրահում։ Այդ բիզնեսում մասնաբաժին են ունեցել Մանվել Գրիգորյանի մերձավորները։ Սակայն նախկին պատգամավորի վերաբերյալ խոշոր յուրացման փաստի առթիվ քրեական գործի (ստացել է «տուշոնկայի գործ» անվանումը՝ հեղ.) հարուցումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը, Aysor.am-ի տեղեկություններով, ջանքեր է թափել ազատվել Գրիգորյանին առնչվող բիզնեսից։

Արդյունքում այժմ օդանավակայանի նախասրահում տեղադրված ուղեբեռի փաթեթավորումն իրականացվում է այլ անձանց կողմից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ