Պուտինն ու Աբեն հանդիպման ժամանակ քննարկել է նաև Հարավային Կուրիլների հարցը


08:30 , 23 հունվար, 2019

Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղության պայմանագրի կնքմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում նաև Կուրիլյան կղզիների հարավային հատվածի թեման: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տակեսի Օսուգային:

«Նրանք քննարկել են խաղաղության պայմանագրին վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում՝ կղզիների թեման», - հայտնել է Օսուգան՝ պատասխանելով հարցին, թե քննարկել են արդյոք առաջնորդները Շիկոտան և Հաբոմայի կղզիների թեման: Միևնույն ժամանակ նա հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել և չի հայտնել քննարկման մանրամասները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։