Բորտուղեկցորդուհին պատմել է օդանավում վարքի գաղտնի կանոնների մասին


06:43 , 23 հունվար, 2019

Բորտուղեկցորդուհին պատմել է գաղտնի կանոնների մասին, որոնց ցանկալի է՝ հետևեն ինքնաթիռի բոլոր ուղևորները, բորտուղեկցորդների բարեհաճությանն արժանանալու և նրանց հետ չվիճելու համար, գրում է Daily Mail-ը:

Բելինդայի խոսքերով՝ ուղևորներն առաջին հերթին չպետք է դժգոհեն տուրբուլենտությունից: «Որքան էլ ես ցանկանամ վերահսկել բնական ուժերը, ես չեմ կարող փոխել վատ եղանակը: Մենք երբեք չենք իմանում, թե որքան է տևելու տուրբուլենտությունը»,- բացատրել է աղջիկը:

Նա նաև խորհուրդ է տվել միշտ լրացուցիչ գրիչ ունենալ միգրացիոն ձևը լրացնելու և ուղեկցորդուհիներին այդ հարցով չշեղելու համար: «Մենք 300 գրիչ չունենք յուրաքանչյուր ուղևորի համար, ուստի մեկ լրացուցիչ գրիչ վերցրեք հարևան ուղևորին առաջարկելու համար»,- հավելել է Բելինդան:

Բացի այդ՝ նա խորհուրդ է տվել երբեք չքնել հատակին և երկար ժամանակ չզբաղեցնել զուգարանը: