«Հուսամ՝ տիկին Պողոսյանի մեքենայի վնասման գործի բացահայտման ընթացքում դրական արդյունք կարձանագրվի». Վահե Էնֆիաջյան


23:31 , 22 հունվար, 2019

Երեկ կոտրել են գործընկերոջս՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակին։
Բարեբախտաբար, տուժածներ չկան, և միայն մեքենային է վնաս հասցվել։

Հիշեցնեմ, որ 2014 թվականին Ազգային ժողովի ծառայողական մեքենաս նույնպես վնասել էին՝ կոտրելով ապակին և գողանալով որոշ կարևոր փաստաթղթեր։

Հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։

Հուսամ՝ տիկին Պողոսյանի մեքենայի վնասման գործի բացահայտման ընթացքում դրական արդյունք կարձանագրվի։