Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի մի շարք շրջաններում ձյան առատ տեղումներ են սկսվել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հաղորդել է տեղի հեռուստատեսությունը:
Ձյան առատ տեղումներ են գրանցվել Իլ դը Ֆրանս, Նորմանդիա և Վերին Վիեն շրջաններում: Տարբեր վայրերում ձյան ծածկույթն արդեն կազմում է 3-8 սմ:
Որոշ շրջաններում սահմանափակվել է ավտոմեքենաների երթևեկության արագությունը: Վտանգավոր բեռներ տեղափոխող բեռնատար ավտոմեքենաներին և տրանսպորտային միջոցներին արգելվում է երթևեկել մի շարք մայրուղիներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ