Ռեալն արդեն փոխարինող է փնտրում Մարսելոյին. Ցուցակում երեք թեկնածու է


23:40 , 22 հունվար, 2019

Armsport.am-ը գրում է.

Ինչպես հայտնում է AS-ը, Մադրիդի «Ռեալն» արդեն սկսել է փոխարինող փնտրել Մարսելոյին, որը ցանկություն է հայտնել լքել ակումբը: Բրազիլացին ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ «Յուվենտուսից» առաջարկ ստանալու դեպքում մտադիր է լքել Մադրիդը:

Ըստ AS-ի` «սերուցքայինները» ձախ պաշտպանի դիրքում դիտարկում են «Չելսիի» ֆուտբոլիստ Մարկոս Ալոնսոյի, «Բետիսի» պաշտպան Էկտոր Ֆիրպոյի և սեփական սան Ֆրան Գարսայի տարբերակները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ