«Ոճային ու կանացի լինելու նախադրյալն ինքնավստահությունն է». Հասմիկ Խոջյանի նոր ֆոտոշարքն ու նախընտրելի ոճը (Photo)


22:00 , 22 հունվար, 2019

Tert.am Life-ը գրում է.

Հմայիչ ու ոճային լինելու համար կարևոր նախադրյալը, դերասանուհի Հասմիկ Խոջյանի համոզմամբ, ներքին ինքնավստահությունն է: Նա կարծում է, որ մարդու արտաքին լավ տեսքը հայելին է իր ներքին երջանկության ու ներդաշնակության:

Դերասանուհին նոր ֆոտոշարք ունի, որով փորձել է ջերմ էմոցիաներ փոխանցել ձմռան ցուրտ եղանակին: Հասմիկը Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարներն ու խոսել հմայիչ լինելու իր բանաձևի, առօրյա կյանքում նախընտրելի ոճի մասին:

Նա պատմեց, որ ֆոտոշարքի հրավերը ստացել է Spark Production-ի կողմից և սիրով համագործակցել. «Լուսանկարներն արվել են Երևանի կենտրոնում։ Շնորհիվ հետաքրքիր ու ոչ ստանդարտ աշխատանքի` շեշտը դրվել է ոչ թե վայրի, այլ էմոցիաների վրա, քանի որ նկարներն արվել են շարժման մեջ ու չեն եղել «բեմադրված»»:

Դերասանուհու խոսքով` ֆոտոշարքի համար հատուկ թեմատիկա չեն ընտրել, իսկ հագուստներն ու ոճային լուծումներն ինքն է մտածել: Հասմիկը նշեց, որ իրեն առավել հոգեհարազատ է կիսով չափ դասական ոճը:

«Ինձ կարելի է տեսնել ցանկացած ոճում, կախված իրավիճակից և այն վայրերից, որտեղ լինելու եմ օրվա ընթացքում:

Հիմնականում նախընտրում եմ կիսադասական ոճը կամ գոնե դասականի միքսը, եթե ոչ ամբողջությամբ դասականը: Կարծում եմ` այս ոճում ընդգծվում է կանացի ամբողջ գրավչությունը»,-ասաց նա:

Հասմիկի կարծիքով հմայիչ ու ոճային լինելու համար կան հստակ նախադրյալներ, սակայն դրանք կապված են ոչ այնքան հագուստի, դիմահարդարման կամ արտաքին այլ դետալների, որքան ներքին ինքնավստահության հետ: «Անշուշտ, մարդու արտաքին լավ տեսքը հայելին է իր ներքին երջանկության ու ներդաշնակության: Կանացի գրավչության հիմքը, ըստ իս, անկեղծությունն է, ժպիտը, շրջապատին դրական էմոցիաներ փոխանցելու կարողությունն ու հավասարակշռվածությունն է»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ