Անակնկալ կառավարության «վերջին մոհիկանին»․Գյուղնախարարը ազատվել է պաշտոնից


19:10 , 22 հունվար, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ կառավարության «վերջին մոհիկանը»՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ազատվել է պաշտոնից։ Մեր տեղեկություններով՝ նա մինչև ազատման մասին ծանուցվելը հույս է ունեցել, որ շարունակելու է ղեկավարել գերատեսչությունը, մինչդեռ նրան այսօր անակնկալի են բերել։ Ի դեպ, նախկինում խոսակցությունների կային, որ նախարարությունների օպտիմալացման տակ է հայտնվելու նաև գյուղնախարարությունը։ Խոսակցությունները որոշ ժամանակ անց մարեցին, հետո արդեն նոր թափ ստացան, երբ վերանշանակվեցին մյուս գերատեսչությունների ղեկավարները՝ բացառությամբ գյուղնախարարի։ Նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ մինչ օրս կառույցի աշխատակիցները չգիտեն՝ օպտիմալացվելու է իրենց գերատեսչությունը, թե ոչ։ Նրանք այս պահին անորոշ վիճակում են հայտնվել։