Համացանցում լուրեր են տարածվել Մեգան Մարքլի կեղծ հղիության վերաբերյալ


23:20 , 22 հունվար, 2019

Համացանցի օգտատերերն այն կարծիքին են, որ Մեգան Մարքլը բոլորովին էլ հղի չէ։ Նրանց կարծիքով՝ Մեգանի և արքայազն Հարիի երեխային լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը՝ գրում է tvc.ru -ն։

Փորձագետները, ուսումնասիրելով Մեգանի լուսանկարները, եկել այն համոզման, որ Մեգանի ընդունած դիրքերը անբնական են և հղիներին ոչ հատուկ։ Օրինակ՝ երբ նա խոր կքանստում է՝ ոտքերն իրար կպած, ինչը չի կարող անել հղի կինը։ Բացի դրանից՝ դքսուհին անընդհատ բռնում է փորիկը, այնպիսի տպավորություն է, որ նա վախենում է, որ այն կընկնի։