Լոնդոնում անվանել են 2018-ի լավագույն ֆիլմը


22:00 , 22 հունվար, 2019

Լոնդոնի կինոքննադատների խումբը հայտարարել է տարվա գլխավոր ֆիլմը: Բոլոր անվանակարգերի դափնեկիրների ցուցակը հրապարակվել է միջոցառման պաշտոնական կայքում:

Տարվա լավագույն ֆիլմի համար ամենամյա մրցանակը ստացել է ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը: Ֆիլմի հեղինակը նաև ճանաչվել է որպես լավագույն ռեժիսոր:

Յորգոս Լանթիմոսի նկարահանած «Ֆավորիտուհին» ֆիլմը տասը անվանակարգերից հաղթել է չորսում: Ֆիլմը ճանաչվել է «Տարվա լավագույն բրիտանական և իռլանդական ֆիլմ» և մրցանակ ստացել լավագույն սցենարի համար: Բացի այդ՝ թագուհի Աննային մարմնավորած Օլիվիա Կոուլմանը, ճանաչվել է լավագույն դերասանուհի, իսկ Ռեյչել Վայսը, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի:

Լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ»-ը ճանաչվել է որպես տարվա լավագույն եվրոպական ֆիլմ: