ԱՄՆ-ում աշխատավարձ չստացող պետծառայողների համար անվճար ճաշարան են բացել


20:20 , 22 հունվար, 2019

ԱՄՆ պետական ծառայողների համար, որոնց աշխատավարձ չեն վճարում, Վաշինգտոնում անվճար ճաշարան են բացել: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել World Central Kitchen բարեգործական կազմակերպությունը, որը ստանձնել է այդ պարտավորվածությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Անվճար ճաշել կարող են պաշտոնյաները, որոնք չվճարված արձակուրդում են կամ աշխատավարձ չեն ստացել ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով:

«Մենք ամեն օր ճաշեր ենք հատկացնում պետական ծառայողներին և նրանց ընտանիքներին»,- ասել է կամավոր Քրիս Ուորթը:

Այստեղ մարդիկ կարող են ուտել հավով բուտերբրոդ կամ կարիով ասիական ապուր և բոբերով աղցան:

Ճաշարանը բացվել է հունվարի 16-ին: Կամավորներ են դարձել նաև պետծառայողները: