Շնուրովը բանաստեղծությամբ ծաղրել է Վոլոչկովայի շպագատները


18:00 , 22 հունվար, 2019

«Լենինգրադ» հանրահայտ խմբի մենակատար Սերգեյ Շնուրովը բանաստեղծությամբ մեկնաբանել է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի «շպագատ» դիրքով լուսանկարվելու սերը:

«Ով հարուստ չէ տաղանդով, հետո, ի՞նչ կա որ, ամենուրեք շպագատ արեք, ինչպես Ն.Վոլոչկովան: Փրփրաբաշ ալիքը ձեզ համար էլ կաղմկի, թողեք ծանր մտքերը: Ցանկացած իրավիճակում տարածեք ձեր ազդրերը»,- Instagram-ում հունվարի 21-ին գրել է երգիչը:

Ըստ երաժշտի՝ նման դիրքով լուսանկարները սոցցանցերում շատ արագ լայքեր են հավաքում, ինչից հաջողությամբ օգտվում է պարուհին: