Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար ձյան առատ տեղումների պատճառով


20:00 , 22 հունվար, 2019

Էյֆելյան աշտարակի մուտքն այցելուների համար փակվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած առատ ձյան պատճառով, հաղորդվել է Twitter-ում:

«Ձյան առատ տեղումների պատճառով ներկա պահին ես փակ եմ հանրության համար»,- գրված է աշտարակի Twitter-ի պաշտոնական ակաունտում:

Նշվում է, որ բացառություն է արվում նրանց համար, ովքեր նախապես սեղան են պատվիրել Էյֆելյան աշտարակի ռեստորանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի իշխանությունները փակել են Էյֆելյան աշտարակը մայրաքաղաքում «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների պատճառով: