Պարոն Ա. Դավթյան, պահանջում եմ Ձեր հանձնարարությունը՝ պարզելու՝ արդյոք Զ.Մեջլումյանը հեռախոսազանգեր և հանդիպումներ ունեցե՞լ է ՀՀ ԱՆ Ներման հանձնաժողովի անդամների հետ


16:20 , 22 հունվար, 2019

Հայաստանի Հանրապետության
Գլխավոր դատախազ
պ-ն Ա.Դավթյանին

Պահանջում եմ Ձեր հանձնարարությունն իրավասու մարմիններին իրականացնելու օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական և դատավարական գործողություններ՝ շտապ պարզելու համար, թե արդյոք Զ.Մեջլումյանը հեռախոսազանգեր և հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱՆ կից գործող Ներման հանձնաժողովի անդամների հետ, որից հետո հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն Մ.Ենոքյանին ներում շնորհելու համար, բացի այդ՝ պարզել նաև, թե արդյոք մարդասպան ամուսնու հետ ունենում է ավելի մեծ թվով երկարատև տեսակցություններ, քան թույլատրված է օրենքով, արդյոք կազմակերպել է նաև իր ամուսնու կողմից ՔԿՀ պայմաններում ինտերնետ կապի հասանելիությունը և այլն:

Նշված և հնարավոր այլ հանցավոր արարքները պարզելուց հետո մեղավոր անձանց կանչել քրեական պատասխանատվության:

Հարգանքով՝ Նարեկ Մալյան

22 հունվարի 2019թ.