«Նաիրի» բժշկական կենտրոնում մեկ հիվանդի մոտ H1N1 է հայտնաբերվել, սակայն վիճակը բարվոք է


15:30 , 22 հունվար, 2019

Tert.am-ը գրում է․

Tert.am-ի տեղեկություններով՝ ՀՀ-ում մի ամբողջ ընտանիք «խոզի գրիպով» է վարակված՝ հայրը, մայրը և երեք երեխաները։ Ըստ մեզ տեղեկության՝ հայրն ու մայրը գտնվում են Նաիրի բժշկական կենտրոնում, իսկ երեխաները` «Արաբկիր» բժշկական կենտրոնում։

Tert.am-ը կապ հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունու հետ, որը խնդրին անդրադառնալով պարզաբանեց. « Մի հոգի կա, որի անալիզները նոր են հաստատվել, սակայն նա ռեանիմացիոն հիվանդ չէ, բավարար վիճակում է։ Նա հոսպիտալիզացված է, պալատում է։ Պարզապես սուր շնչառական վարակ է, որն ուսումնասիրել են ու անալիզներով հայտնաբերել, որ H1N1-ն առկա է, սակայն նրա վիճակը բարվոք է, շնչառական անբավարարություն կամ ծանր թոքաբորբ չունի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ