«Քառյակ մեդիայի» հիմնադիրներն ու գործադիր տնօրենը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ


13:51 , 22 հունվար, 2019

Այսօր «Քառյակ մեդիայի» գործընկերների` Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի, Արման Սաղաթելյանի և գործադիր տնօրեն Արամ Անտինյանի հետ միասին հանդիպել ենք Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կոպիրկինին:

Հանդիպումը տեղի է ունեցել մեր նախաձեռնությամբ: Քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն դեսպանին հատկացված ժամանակի և հետաքրքիր քննարկման համար:

Շարունակում ենք մեր նախաձեռնած հանդիպումների շարքը…