«Ո՞ւմ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը». Մարուքյանը դիմել է վարչապետին


11:52 , 22 հունվար, 2019

Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և, առհասարակ, այդ հաստիքի գոյության հետ։ 

Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ հանրապետության մարզերում մարզպետների տեղեկալների թիվը պետք է ավելացվի: Այժմ 1-ի փոխարեն յուրաքանչյուր մարզում գործում է մարզպետի 2-3-ական տեղակալ։ Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ (հղումն՝ այստեղ): Նրանցից յուրաքանչյուրին պետական բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ և այլն:

Ըստ իս՝ որևէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները։ 

Այսպիսով՝ առաջարկել եմ կրճատել մարզպետների տեղակալների թիվն՝ իրենց աշխատակազմերով՝ յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն 1 տեղակալ: