Ադրբեջանցի քաղբանտարկյալը խնդրում է Ալիևին, որ միջամտի իր գործին


02:46 , 22 հունվար, 2019

Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը, ում համար հունվարի 19-ին խոշոր ցույց տեղի ունեցավ Բաքվում, ու ձերբակալվեցին մի շարք անձինք, խնդրանքով դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալևին, որ նա միջամտի, ու իր դեմ իրականացվող քրեական գործն արդար լուծում ստանա:

Հուսեյնովին իր կողմնակիցները համարում են քաղբանտարկյալ, ով հայտնվել է ճաղերի հետևում նույն Ալիևի իշխանությունը քննադատելու համար:

Ադրբեջանի նախագահն իր հերթին արդեն միջամտել է ընթացող քրեական գործին և նույնիսկ կոչ է արել երկու կողմերին գնալ երկխոսության:

Ահա այն ամենը, ինչ պետք իմանալ Ադրբեջանում բողոքի ցույցի և ձևական պահանջների մասին: