Անհայտ աղմուկ, որի առաջացման պատճառը մինչ այսօր չի բացահայտվել


06:12 , 22 հունվար, 2019

Երկրագնդի մի շարք հատվածներում մարդիկ բողոքում են տարօրինակ ձայներից։ Մի տեղ այն անընդհատ է լսվում, իսկ մեկ այլ տեղ որոշ ժամանակը մեկ է հայտնվում։

Ապացուցված փաստ է, որ այն ոչ տեսիլք է, ոչ էլ տեխնոգեն երևույթ։ Ձայնի հաճախականությունը և տոնայնությունը բոլոր դեպքերում համընկնում է։

Այս երևույթի ականատեսները բավականին շատ են՝ նրա իրական լինելը փաստելու համար։ Սակայան ձայնի առաջացման պատճառները այդպես էլ չեն բացահայտվել։